Սպիտակ քաղաքում անցկացվել է հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել Երեւանի, հանրապետության մարզերի եւ Արցախի շուրջ 80 մարզիկներ:
Հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճել են. 55 կգ քաշային կարգ՝ Սուրեն Մելքոնյան, 60 կգ՝ Արթուր Մանուկյան, 66 կգ՝ Արտյոմ Ղազարյան, 73 կգ՝ Սամվել Սարգսյան, 81 կգ՝ Դավիթ Գրիգորյան, 90 կգ՝ Էդիկ Պետրոսյան, 100 կգ՝ Միքայել Շահնազարյան, +100 կգ՝ Արման Մանուկյան:
Առաջնության արդյունքներով ձեւավորվել է Հայաստանի հավաքականը, որն այս տարի մեր երկիրը կներկայացնի ԱՊՀ երկրների ազգային մարզաձեւերի փառատոնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ