Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նունե Եսայան. «Ես այսօրվա կառավարությունում էլ ընկերներ ունեմ, ինչպես ունեցել եմ նախորդ կառավարություններում». «Ա1+»

Հունիս 12,2018 16:20

Մարտի մեկի դեպքերի ժամանակ երգչուհի Նունե Եսայանը չի ասել.«Չգնային չզոհվեին»։ Այսօր երգչուհին առիթ ուներ անդրադառնալու եւ մեկ անգամ եւս հերքելու, որ նման արտահայտություն արել է։

«Մարտի մեկի դեպքերի վիդեոներն եմ դիտում եւ շատ զայրացած, որ այնտեղ տեսնում եմ անչափահաս երեխաների։ Հաջորդ առավոտ ինձ զանգում է մի աղջիկ եւ հարցնում, թե ինչ եմ կարծում։ Ես էլ զայրացած նախորդ օրվա տեսած նյութերն ասում եմ՝ ինչ գործ ունեին այդ անչափահաս երեխաներն այնտեղ։

Եւ նրանք գրում են, թե Նունե Եսայանն ասաց՝ «չգնային չզոհվեին»,-պարզաբանեց երգչուհին՝ հավելելով, որ իր իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո որոշել է լռել եւ չանդրադառնալ այդ հրապարակմանը։

«Էդ ամբողջ վայրագությունը… կառավարության կողմից սխալ կար: Ես կապ չունեմ քաղաքականության հետ, թե կառավարությունը ինչից դրդվելով էր, հրահրողներն են արել էդ ամեն ինչը: Դատապարտում եմ բռնությունը, նաեւ ՊՊԾ գնդի գրավումը, ճիշտ ու սխալը որն էր. եկան գրավեցին, փակեցին եւ ոստիկաններ զոհվեցին»:

Նունե Եսայանն անդրադառնալով թավշյա, բաց ձեռքերի հեղափոխությանը, նշեց, որ կողմնակից է փոփոխությունների. «Ես ազատ մարդու, ազատ կամքի կողմնակից եմ: Ես միանշանակ չեմ այդ հեղափոխություններին, ես վախենում եմ, որտեղ վտանգ կա: Ես վախենում եմ երեխաների համար: Ես պասիվ քաղաքացի եմ: Ես այսօրվա կառավարությունում էլ ընկերներ ունեմ, ինչպես ունեցել եմ նախորդ կառավարություններում»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930