Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր զինծառայություն անցնող զինվորների հաշիվների վրա ԴԱՀԿ-ն կալանք է դրել, ինչ է թե վարկերի երաշխավոր են կանգնել

Հունիս 12,2018 16:14

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է քննարկվում ԱԺ-ում, որով առաջարկվում է բռնագանձման ոչ ենթակա դրամական գումարների հարցում լրացում կատարել: Նախագիծը ներկայացրեց ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը: Նա ասաց, որ առաջարկում են, որ պարտադիր զինծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին, ռազմաուսումնական եւ ոստիկանական ուսումնական հաստատությունում սովորող կուրսանտներին եւ սովորողներին տրվող պատվովճարների մասով ապահովի այդ անձանց սոցիալական երաշխիքները:

Ղամբարյանն ասաց, որ «2017-ի դեկտեմբերից ՊՆ համակարգում զինծառայողների գրեթե բոլոր վճարումները անցում կատարվեց անկանխիկի՝ բանկային քարտերի միջոցով եւ դրանից հետո ի հայտ եկան դեպքեր, որ որոշ զինծառայողների մասով, կապված այլ պարտավորությունների չկատարման հետ, դրվեց արգելանքներ գումարների վրա: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2 տասնյակ զինծառայողներ են եւ դա վերաբերել է վարկային անուղղակի ստացված պարտականություններին, հանդես են եկել երաշխավորներ: «Ես եմ» ծրագիրն էր սկսվել այդ ժամանակ, որի շրջանակում ապահովության վճարները եւ պատվովճարները արդեն ռիսկի տակ էին նման արգելանք դրվելու տեսանկյունից եւ ամբողջ ծրագիրը կարող էր վտանգվել»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ բա չե՞ք քննարկել, որ պարտադիր բռնագանձման չենթարկեն նաեւ առաջնագծում ծառայող զինվորի աշխատավարձից. «Զինվորը գտնվում է առաջնագծում, պատկերացրեք, որ ընտանիքը մնում է ոչ մեկի հույսին ու երբ այդ զինվորը արձակուրդին վերադառնա ու տեսնի սոված ընտանիք, չեմ կարծում, որ այդ նույն զինվորը նույն սիրով, համերաշխությամբ ու նպատակայնությամբ հայրենիքին կծառայի, եթե չապահովենք իր ընտանիքի սոցիալական երաշխիքները»:

Փոխնախարարը պատասխանեց, որ պայմանագրային զինծառայողների վրա նախագիծը չի տարածվում՝ անկախ նրանից առաջնագծում են ծառայում, թե ոչ:

Մակար Ղամբարյանն ասաց, որ կարող են քննարկել այդ հարցը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ առաջարկեց, որ ԱԻՆ-ի աշխատակիցների համար էլ այդ հնարավորությունը տան, որ նրանց աշխատավարձից էլ չբռնագանձվի, որովհետեւ դա էլ է ծառայություն համարվում: Մակար Ղամբարյանը պատասխանեց, որ «Ես եմ» ծրագրից է եկել հարցի քննարկումը, ԱԻՆ-ի մասով նա խոստացավ լրացուցիչ քննարկել:

Կորյուն Նահապետյանն էլ ասաց, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ առաջարկ է եղել, որ ԱԱԾ-ի աշխատակիցներին էլ ընդգրկեն այդ ցանկում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930