«Ելք» դաշինքում ղեկավարի հարցը դեռ հստակ չէ: Aravot.am-ի հարցին`ի՞նչն է խանգարում ի վերջո որոշման հանգել, Էդմոն Մարուքյանն ասաց`կա խմբակցության քարտուղար, նա բոլոր ընթացակարգային հարցերով զբաղվում է:
Հիշեցնենք, Լենա Նազարյանն ասել էր, որ հակասություն կա ղեկավարի անձի հարցում`«Քաղաքացիական պայմանագրում» ցանկանում են իրեն տեսնել այդ պաշտոնում, «Լուսավոր Հայաստանում»`Էդմոն Մարուքյանին:
Էդմոն Մարուքյանն ասաց`իրենք դեռ քննարկում են դաշինքի առաջիկայի հարցը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ