Երեկ կառավարության նիստի ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ առաջացած բանավեճը Արծվիկ Մինասյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նորմալ է համարում, քանի որ հարցը վիճահարույց է, երկար ժամանակ էլ քննարկվում է: Էդմոն Մարուքյանը, հիշեցնենք, դեմ էր համակարգի պարտադիր բաղադրիչին, այն հակասահմանադրական էր համարում:
Լրագրողները երեկ տեղի ունեցածի առիթով նկատեցին` գործադիրում, որեւէ հարցի շուրջ այլ կարծիք ունեցող նախարարները այլեւս կաշկանդված են լինելու: Էդմոն Մարուքյանը համամիտ չէ. «Նիկոլ Փաշինյանի հետ գոնե մեկ տարի որպես ֆրակցիայի ղեկավար եմ աշխատել եւ չի եղել մի դեպք, որ Փաշինյանը որեւէ կարծիք չհանդուրժի: Ցանկացած նախարար կհամարձակվի իր տեսակետները հայտնել, որովհետեւ եթե չլինի բազմակարծություն, տեսակետների բախում, ապա կառավարությունը չի կարող առաջ գնալ»։
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ