«Շատ ողջունելի, շատ լավ հայտարարություն է: Վերջիվերջո, ինքը երկու ժամկետ եղել է նախագահ, հիմա, անցումային ժամանակաշրջանում ստանձնել է այդ պարտավորությունը: Դա նշանակում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում այն ձեւավորված ավանդույթը, որ իշխանության ղեկավարն անվերջ մնում է իշխանության ղեկին, այնտեղ էլ ջարդվեց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը`բարձր գնահատելով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններին չառաջադրվելու որոշումը:
«Մենք հասկանում ենք, որ ավտորիտարիզմը գալիս է այնտեղից, երբ ղեկավարները դառնում են անփոխարինելի: Ինչքան ժողովրդավարական եւ արդյունավետ լինեն հայկական երկու պետությունները, այդքան դա բարենպաստ է խնդրի կարգավորման համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ