Պետական, քաղաքական գործիչ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և կուսակցության այլ անդամների հետ միասին այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:
Տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ և կատարվել խնկարկում: Ներկաները ծաղիկներ են խոնարհել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն