Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բյուրեղ» ընկերությունում պետական բաժնեմասը ծախել են

Հունիս 12,2018 15:23

Խորհրդարանում քննարկվում է «Պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ մեկ տարվա ընթացքում՝ 2017-ին, մասնավորեցվել է 2 ընկերություն պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը, որոնցից մեկը «Բյուրեղ» հանքային ջրերի ՓԲԸ ընկերությունն է, որտեղ պետությունը 9,034 տոկոս բաժնեմաս ուներ: Երկրորդը՝ «Ընդերքաբանի Մեղրաձորի բազա» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական բաժեմասը: 66 մլն 415 հազար դրամ են ստացել մասնավորեցումից, որից 4 մլն-ը մուտքագրել են համայնքային բյուջե:

Նոր սեփականատերերից պայմանագրային պարտավորությունները ստանձնել են 10 գնորդներ, որոնցից 6-ը իրենց պարտավորությունները կատարել են, իսկ 3-ը չեն կատարել, նրանց դեմ հայցեր են ներկայացվել դատարան: Իսկ ընկերություններից մեկի՝ «Դվին հյուրանոց համալիր» ՓԲԸ-ի կողմից պայմանագրով լրացուցիչ պարտավորությունների ստանձնման հարցը գտնվում է քննարկման փուլում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930