Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատրաստ եմ դիտարկել ուղիներ՝ աջակցելու նոր կառավարության առաջնահերթությունների հետ կապված մարտահրավերների հաղթահարման հարցում. Ռիչարդ Միլս

Հունիս 12,2018 14:56

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ղեկավարած պատվիրակության հետ։

Նախարարը կարևորել է բնապահպանության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ արդյունավետ համագործակցությունը՝ մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների անտառային ծառայության կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նախորդ տարի բռնկված հրդեհից հետո ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ Անտառային ծառայությունն առաջիկայում շատ ավելի մեծ և արդյունավետ ծրագրեր կիրականացնի Հայաստանում։

Կարևորելով և բարձր գնահատելով Հայաստանի բնապահպանական գերատեսչության հետ համագործակցությունը՝ դեսպան Միլսը պատրաստակամություն է հայտնել էլ ավելի սերտացնելու այն։ «Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Ջրային ռեսուրսների կառավարումը կարևոր է Հայաստանի կայուն տնտեսական զարգացման հարցում: Պատրաստ եմ դիտարկել ուղիներ՝ աջակցելու նոր կառավարության առաջնահերթությունների հետ կապված մարտահրավերների հաղթահարման հարցում»,- իր ողջույնի խոսքում նշել է Ռիչարդ Միլսը։ Դեսպանը կարևորել է նաև «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության» նախաձեռնությանը, որում Հայաստանը թեկնածու երկիր է։

Դեսպանի խնդրանքով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության վարած քաղաքականության հիմնական գերակայությունները։ Մասնավորապես հատկանշվել են բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների միասնական և առցանց համակարգի ներդրման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար ճշգրիտ ելակետային տվյալների ստացման, մոնիթորինգի, տեսչական վերահսկողության և բնապահպանական փորձաքննության համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի նախաձեռնած «Բնություն՝ արտաքին պարտք» գործընթացին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն ընդլայնելու երկկողմ համագործակցությունը՝ նրա շրջանակներում ներառելով նոր բնապահպանական ոլորտներ։

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930