Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանն արգելեց ՀՔԾ քննիչներին իրենց աշխատասենյակի պատին որեւէ պաշտոնյայի լուսանկար փակցնել

Հունիս 12,2018 14:52

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին եւ շնորհակալություն հայտնեց նախկին պետ Վահրամ Շահինյանին:

Նա ասաց, որ օրենքով սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է այն իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին եւ ընտրական հանցագործությունների հետ կապված գործերին ու դա ցույց է տալիս այն բացառիկ կարեւորությունը, որ ունի ՀՔԾ-ն մեր կյանքում եւ իրավակարգի ապահովման բնագավառում:

Նա ասաց. «Երբ մենք ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են եւ նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են: Երբ ասում ենք, որ ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի ունենք, որ պետք է արմատախիլ արվի կոռուպցիան եւ նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիան կարող է մնալ»:

Փաշինյանն ընդգծեց, որ ՀՔԾ-ի ծառայության առաջ է դրված այդ խնդրի ապահովման մի հսկայական մասը եւ հույս ունի, որ ՀՔԾ-ն կիրականացնի իր գործառույթը:

Նա ասաց, որ ուզում է լուծել իր եւ ՀՔԾ-ի հարաբերությունում առկա մի փոքրիկ դրվագ. «Ես ուզում եմ ասել, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետեւ ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է նաեւ առնչություն ունենալ այդ պաշտոնյաների հետ: ՀՔԾ քննիչների սենյակում պետք է լինի ՀՀ զինանշանը եւ դրոշը եւ այդ սիմվոլը պետք է արտահայտի այն գործառույթը, որն իրականացվում է ՀՔԾ կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930