Վարչապետի որոշում
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Հակոբ Հակոբյանին նշանակել արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող։
Նիկոլ Փաշինյան
Հակոբ Հակոբյանի կենսագրությունը
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ | |
1977 – 1987 | Հրազդանի Պարույր Սևակի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց |
1987 – 1995 | Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, գյուղատնտեսական մեքենայացում ֆակուլտետ |
1996 – 1999 | Հրազդանի Լ.Օրբելու անվան համալսարան, իրավագիտության ֆակուլտետ |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԸ՝ | |
1997 – 2002 | «Հրազդան» ջրմուղ կոյուղու աբոնենտական բաժնի պետ, այնուհետ՝ «Հրազդան» ջրմուղ կոյուղու պետի տեղակալ՝ ֆինանսական հարցերով |
2001 – 2003 | Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վտարման և բնակեցման գործողություններ իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար |
2003 – 2004 | Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի ստորաբաժանման վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի պետ |
2004 – 2009 | Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի ստորաբաժանման Էրեբունի-Նուբարաշեն բաժանմունքի պետ |
2009 – 2010 | Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ |
2010 – 2011 | Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ |
2011 – 2012 | Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ-Դավթաշեն բաժնի պետ |
2012 – 2018 | Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ |
2018 թվականի հունիսի 11-ից՝ | ՀՀ գլխավոր հարկադիր կատարող |
ՀԱՎԵԼՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ | |
Ծնված՝ | 1970 թվականի հունիսի 4-ին |
Կոչումը՝ | Արդարադատության գնդապետ |
Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում 1988 – 1989թթ. | |
Պարգևները՝ | ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով (2013թ.) |
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով «Անբասիր ծառայության համար» մեդալով
(2017թ.) |
|
Շնորհակալագրերով և հուշանվերներով
(2008 – 2017թթ.) |
|
Լեզուները՝ | Հայերեն (մայրենի), ռուսերեն (ազատ) |
Ընտանեկան դրությունը՝ | Ամուսնացած, մեկ որդի և երկու դուստր |