Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են». Շավարշ Քոչարյան

Հունիս 12,2018 14:22

«Առանց բանակցությունների ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Փոխարտգործնախարարն ասում է, որ Հայաստանը պետք է մասնակից լինի ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանն ուղղված հարթակներին. «Բայց երբեք Հայաստանն իր վրա չի կարող վերցնել՝ Արցախի փոխարեն բանակցել այն հարցերի շուրջ, որոնք Արցախի Հանրապետության տիրույթում են»:

Փոխարտգործնախարարի հավաստմամբ, Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները միջազգային ասպարեզում հայկական կողմերի դիրքերը կամրապնդեն: «Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են, Հայաստանինը լրիվ ուրիշ դաշտում է»,- ասաց նա:

Այսօր բանակցություններում առաջընթացի հնարավորություն Շավարշ Քոչարյանը չի տեսնում: Առաջընթաց, ըստ նրա, կլինի, երբ Արցախը կնստի բանակցությունների սեղան:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930