Սփյուռքահայ երկու բարերարների նվիրատվությունների արդյունքում շուտով «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախի Գետավան գյուղում դպրոց, հիվանդանոց եւ մանկապարտեզ կկառուցի: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ այսօր հանդիպումից հետո:
Նրա փոխանցմամբ՝ իրանահայ բարերարներից մեկի եւ նրա տիկնոջ աջակցությամբ էլ Մատաղիս-Թալիշ ճանապարհը կկառուցվի:
Թե որքանով է փոխվել սփյուռքահայերի վերաբերմունքը ՀՀ-ում իշխանափոխությունից հետո, Արա Վարդանյանը նշեց, որ նրանք լիահույս են, թեեւ նույն պատրաստակամությամբ մտադիր են աջակցել Հայաստանի եւ Արցախի զարգացմանը:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/2023432901008548/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ