Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է այս մոտեցումը արդարացված կենսաթոշակային համակարգի մյուս շահառուների նկատմամբ, ովքեր վճարել եւ այսուհետ էլ շարունակելու են վճարել աշխատավարձի 5 տոկոսը. «Հայոց աշխարհ»

Հունիս 12,2018 13:23

Կառավարությունը հանդես է օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով Ազգային ժողովին փոփոխություն կատարել կուտակային կենսաթոշակների մասին օրենքում։ Առաջարկվում է հուլիսի 1-ից համակարգին միացող քաղաքացիների համար աշխատավարձից կուտակային ֆոնդերին փոխանցվող գումարը 5-ից իջեցնել 2,5 տոկոսի։ Մնացած 2,5 տոկոսի վճարման պարտավորությունը եւս թողնվել է պետության վրա։ Այլ կերպ ասած, նախկին 5 տոկոսի փոխարեն պետական բյուջեն կվճարի 7,5 տոկոս։

Թե որքանո՞վ է այս մոտեցումը արդարացված կենսաթոշակային համակարգի մյուս շահառուների նկատմամբ, ովքեր վճարել եւ այսուհետ էլ շարունակելու են վճարել աշխատավարձի 5 տոկոսը, դժվար չէ պատկերացնել։

Ամեն դեպքում, կառավարության այս նախաձեռնությունը վկայում է, որ հուլիսի 1-ից կուտակային բաղադրիչին միացող քաղաքացիները ստիպված են լինելու կրել լրացուցիչ ֆինանսական բեռ։ Ոչինչ չեն շահելու նաեւ մյուս աշխատողները, ովքեր կարող էին հավելյալ եկամուտ ստանալ եկամտային հարկի դրույքաչափի իջեցման դեպքում, որը նախատեսվում էր նախկինում։

Թվում է, թե կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված վերջին շրջանում ի հայտ եկած թնջուկը մոտենում է հանգուցալուծման։ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները Ազգային ժողովում հավանության արժանանալու դեպքում՝ հուլիսի 1-ից կմտնեն գործողության մեջ։

Սակայն դեռ վաղ է ասել, թե ինչպիսի՞ն կլինի շահառուների արձագանքը դրա վերաբերյալ։ Թավշյա հեղափոխության օրերին աշխատավարձերը բարձրացնելու խոստումների փոխարեն կառավարությունն ընտրել է մարդկանց փաստացի եկամուտները կրճատելու ճանապարհը։

Որքան էլ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի ներդրումն անհրաժեշտություն է, այնուհանդերձ կար խնդրի լուծման շատ ավելի արդարացված եւ ընդունելի տարբերակ։ Այն է՝ եկամտային հարկի բեռի նվազեցումը։ Բայց կառավարությունը չընտրեց այդ ճանապարհը։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930