Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին լուրջ անհամաձայնությունն ու առճակատումը Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության անդամների, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիների միջեւ. «Ժողովուրդ»

Հունիս 12,2018 13:19

Երեկ տեղի ունեցած դեպքերն, ըստ էության, կարող ենք համարել առաջին լուրջ անհամաձայնությունն ու առճակատումը Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության անդամների, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիների միջեւ։

Որքան էլ Փաշինյանի որոշումը տրամաբանական լինի (քանի որ ՀՀԿ-ական կառավարությունը ժամանակին այնպիսի համակարգ է ներդրել, որ տարիներ անց դրանից ետդարձի ճանապարհը վտանգավոր կլինի հենց պետության համար), միեւնույն է, այն հասարակությանը հասցնելու, դրա անհրաժեշտությունը բացատրելու ուղղությամբ ոչինչ չի արվել։

Դեռ ավելին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մինչ այդ ասել էր, թե հնարավոր է մասնավոր սեկտորի համար պարտադիր բաղադրիչի կիրառումը կրկին հետաձգվի։ Բայց ահա տեղի ունեցավ ճիշտ հակառակը, օրենքը, միեւնույն է, պարտադիր կիրառելու են, պարզապես, մի փոքր այլ համամասնությամբ։

Մինչ այդ նկատենք, որ երեկ տեղի ունեցածը ՀՀԿ-ի սրտով է, երբ քաղաքացիներն իրենք են անհամաձայնություն հայտնում իրենց առաջադրած վարչապետին։ Սակայն միեւնույն ժամանակ հենց վերջիններս չեն հասկանում, որ հենց նախկին իշխանությունների քաղաքականությունն ու ներդրված ծրագրերն են պատճառը, որ լայն եւ արագ փոփոխություններ այնքան էլ հնարավոր չեն։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930