Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ են դիմել ադրբեջանցիները։ Հայաստանի պաշտպանության նախարարի՞ն, ԳՇ պետի՞ն, սահմանի տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զորամասի հրամանատարի՞ն. «Հայոց աշխարհ»

Հունիս 12,2018 13:09

Սկսենք նրանից, ինչ հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը, կոնկրետ այն, որ հունիսի 6-ին եւ 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյունուտ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ»։

Հարց է ծագում, ի՞նչ կարգով է, այն էլ՝ երկու օր անընդմեջ, դիմել ադրբեջանական կողմը։ Մասնավորապես ԵԱՀԿ-ի միջոցո՞վ են դիմել, Կարմիր խաչի՞, թե՞ ուղղակի կապ են հաստատել ՀՀ ԶՈՒ հրամանատարության հետ։ Հեռախոսակապո՞վ են դիմել, ռադիոկապո՞վ, էլեկտրոնային փոստո՞վ, գրությա՞մբ։

Ո՞ւմ են դիմել ադրբեջանցիները։ Հայաստանի պաշտպանության նախարարի՞ն, ԳՇ պետի՞ն, սահմանի տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զորամասի հրամանատարի՞ն։ Ի դեպ, ո՞վ է դիմել. Նախիջեւանի ինքնավարության ղեկավա՞րը, տվյալ շրջանի՞, տեղական իշխանությա՞ն ներկայացուցիչը, Ադրբեջանի պաշտպանության նախարա՞րը, ո՞վ։

Ավելին, կա՞ որեւէ փաստ, ապացույց, որ ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈՒ հրամանատարությանը նման հարց-խնդրանքով։ Մասնավորապես, եթե ռադիոկապով, ապա կա՞ ռադիոհետախուզության կողմից արված համապատասխան ձայնագրություն-ապացույց, եթե գրավոր են դիմել, ապա կա՞ որեւէ փաստաթուղթ կամ գրություն-ապացույց։ Եթե կա, ապա ինչո՞ւ ՊՆ-ն այն չի ներկայացնում։

Է՛լ ավելին։ Եթե եղել է նման դիմում հակառակորդի կողմից, ապա ԶՈՒ հրամանատարությունը դրա մասին տեղյա՞կ է պահել ըստ կարգավիճակի համարյա գերագույն գլխավոր հրամանատար, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Թե՞ ժողվարչապետն անտեղյակ  եղել ԶՈՒ հրամանատարության այդ «բանակցություններից» եւ կայացրած մարդասիրական որոշումից։ Թե՞ իմացել է եւ ինքն է կարգադրել, թե՝ «թույլ տվեք, թող աշխարհը տեսնի, թե մենք ինչքան մարդասեր ենք»։

Իսկ հնարավո՞ր է, որ «մարդասիրության» վերաբերյալ այդ ամբողջ հուզաթաթավ շարադրանքը հորինվել է։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930