Լրահոս
Օրվա լրահոսը

Դատելով այն բանից, թե ինչպես ներկայացրեց Բաքվի քարոզչամեքենան տրված թույլտվությունը, կարծում եմ՝ հաջորդ անգամ բարի կամքի նման դրսեւորում չի լինի. Ստյոպա Սաֆարյան. «Հայկական ժամանակ»

Հունիս 12,2018 12:55

Հայաստանի ՊՆ-ն «նախիջեւանյան կրքերը» թուլացնելու հաճար կազմակերպել էր ռազմական-քաղաքական փորձագետների, բլոգերների ու լրագրողների այցը Հայաստան-Նախիջեւան սահմանային դիրքեր՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված լուրերը։ Դիրքեր այցելած փորձագետներից Ստյոպա Սաֆարյանը հարցազրույցում մանրամասն ներկայացրեց իրավիճակը։

– Պարոն Սաֆարյան, ի՞նչ իրավիճակ էր տիրում Հայաստան-Նախիջեւան սահմանագծում ձեր այցելության ժամանակ։ Ի՞նչ տեսաք, իրավիճակն իսկապես անհանգստացնո՞ղ է։

– Մեր այցի նպատակը այն թեզերի հերքումը կամ հաստատումն էր, որ այս օրերին տարածում էր ադրբեջանական քարոզչամեքենան։ Մասնավորապես ասվում էր, որ ազատագրել են Գյուննութ սարը եւ այնտեղ դիրքավորվել, հաստատվել են Հայաստանի զինված ուժերի դիրքերի նկատմամբ ռազմավարական առավելություն ունեցող դիրքերում, օկուպացիայից

վերադարձել են Գյուննութ գյուղը, կառուցել են շուրջ 50 կմ թիկունքային ճանապարհ եւ իբր վերահսկողության տակ են վերցրել Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը եւ 11000 հեկտար տարածք։

Ուրեմն, գտնվել ենք Գյուննութ սարի վրա, որ իրենք «ազատագրել են» ու դիտարկել այն բլրակները, իսկ դրանք անգամ բլրակներ էլ չեն, այլ ալիքաձեւ ռելիեֆ, որի վրա մի քանի կրակակետեր են ստեղծել։ Դրանք ոչ ռազմավարական դիրքեր են, ոչ էլ որեւէ կերպ կարող են գերիշխել հայկական դիրքերին։ Այդ կրակակետերն ամբողջությամբ հայկական դիրքերի վերահսկողության տակ են, եւ, տեղում իրավիճակին ծանոթանալով, հասկացանք, որ դրանց հետագա գոյությունը կախված է հայկական կողմի ցանկությունից։ Չեմ պատկերացնում, որ այդ կրակակետերը դառնան լուրջ դիրքեր։

– Համոզվա՞ծ եք, որ հայկական ստորաբաժանումները կարող են ցանկացած պահի չեզոքացնել այնտեղից եկող վտանգը։

– Միանշանակ, քանի որ դրանք մեր տեսադաշտում են։ Եվ ոչ միայն տեսադաշտում, այլեւ մեր դիրքերի տակ են, ներքեւում են։ Խոսել, որ դրանք լուրջ ռազմավարական նշանակություն ունեն ու կարող են էական ազդեցություն ունենալ ուժերի բալանսի վրա, սուտ կլինի։ Իհարկե, ադրբեջանական կողմը փորձ կկատարի որոշակի լարվածություն հաղորդել, սակայն ճնշելը նրանց շատ հեշտ է, քանի որ անգամ չեն կարողանում գլուխները բարձրացնել կրակակետերից։ Գյուննութ գյուղն ինչպես անմարդաբնակ եղել է, այնպես էլ կա։ Այն գյուղ անվանել էլ չի կարելի, քանի որ եղած տներից միայն մի քանի ավերակներ են մնացել։ Ապագայում եւս այդ գերեզմանատեղին այցելելը կախված է լինելու հայկական կողմի բարի կամքից։ Իսկ դատելով այն բանից, թե ինչպես ներկայացրեց Բաքվի քարոզչամեքենան տրված թույլտվությունը, կարծում եմ՝ հաջորդ անգամ բարի կամքի նման դրսեւորում չի լինի։

Զրուցեց Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930