Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է սուպերվարչապետության դեմ իր ելույթները

Հունիս 12,2018 12:47

«Կառավարությունում ամեն մեկն իր տեսակետը կարող է հնչեցնել, բայց սա նաեւ քաղաքական եւ կոլեգիալ մարմին է: Կառավարությունը միանձնյա որոշումներով չպետք է առաջ գնա: Բայց եթե կան տարակարծություններ գլխավոր սկզբունքային հարցերի շուրջ, ոչ ոք չի կարող որեւէ մեկին ստիպել` քվեարկի, որովհետեւ մեծամասնությունն այդպես է ուզում: Սա մեզ հին ու բարի ժամանակներն է հիշեցնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն`անդրադառնալով ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի`կառավարության նիստում երեկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված բանավեճին:

Արմեն Ռուստամյանն ասում է`իրենք դեմ են պարտադրանքով համաձայնեցման ու միաձայնության:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր` ովքեր այդ պարտականությունները չեն վերցնում, իրենց հետ չեն: Արմեն Ռուստամյանը պատասխանում է. «Ով մեր հետ չէ, մեր դեմ է, սա էլ հիշեցնում է մի քիչ ավելի ստալինյան ժամանակաշրջանը»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Արմեն Ռուստամյանը հավաստիացնում է`կոնյուկտուրայից ելնելով չեն պատրաստվում սկզբունքները վերանայել:

ՀՅԴ-ական գործիչը ՀՀ նոր իշխանություններին հիշեցնում է. «Սուպերվարչապետությունից էին խոսում, հիմա հենց հարցերի հարցն այն է, որ վարչապետի լիազորությունները պակասեցնելու ուղղությամբ պետք է հստակ քայլեր կատարվեն: Դեռ այդ քայլերը չեն կատարվում»: Կարծում է, որ համընդհանուր «ադաբրյամսի» մթնոլորտում առաջընթաց չի լինում:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930