Լրահոս
Օրվա լրահոսը

«Գումար խնդրելը չէ մեր խնդիրը». ինչո՞ւ էր Սփյուռքի նախարարն այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Հունիս 12,2018 12:41

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամում էր՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի օգնությամբ իրականացված եւ նախատեսվելիք աշխատանքներին ծանոթանալու: Վարդանյանի հետ առանձնազրույցից հետո նա լրագրողներին տեղեկացրեց՝ իրեն հետաքրքիր էր, թե մինչեւ իր պաշտոնավարումը Սփյուռքի նախարարությունն ինչպես է աշխատել հիմնադրամի հետ. «Չէի ցանկանա անդրադառնալ նախկին գործակցությանը, բայց կարծում եմ՝ առաջիկայում ավելի ակտիվ կաշխատենք միասին: Պետություն-հիմնադրամներ գործակցությունը պետք է ավելի սերտ լինի»:

Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ այս պահին ծրագրեր չեն քննարկել, իսկ հետագա քննարկումների արդյունքում դրանք բացառված չեն. «Սփյուռքի ներուժի օգտագործումը եւ հայրենադարձությունը մեր առաջնահերթություններից են, եւ այս ոլորտում հիմնադրամի հետ համատեղ աշխատանքներ կարող ենք կատարել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Դուք նախորդ նախարարի գործունեությունը չեք մեկնաբանում, բայց, այնուամենայնիվ, ունե՞ք եզրահանգում, որ սփյուռքահայ բարերարներից ավելի շատ գումարներ էր հնարավոր հավաքագրել»: Նախարարը պատասխանեց. «Գումար հավաքելը չէ մեր խնդիրը, գումար խնդրելը չէ հարցը, այլ սփյուռքի հետ նոր որակի շփումը: Եթե դրա արդյունքում սփյուռքահայերի վստահությունն ավելի բարձրանա մեզ աջակցելու հարցում, մենք պատրաստակամ կլինենք աշխատել նրանց հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2023423554342816/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930