Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիների կողմից կաթողիկոսին ներկայացված հրաժարականի պահանջը, մեղմ ասած, իրավաչափ չէ. «Ժողովուրդ»

Հունիս 12,2018 12:19

Եթե քաղաքացիների կողմից քաղաքացիական անձ հանդիսացող պաշտոնյաների հրաժարականի պահանջն իրավաչափ է, տրամաբանական (ընդ որում՝ այդ բոլոր հարցերը կանոնակարգված են սահմանադրությամբ եւ օրենքներով), ապա նույնը չես ասի կաթողիկոսի հրաժարականի պահանջի դեպքում։ Ի վերջո, աշխարհիկ իշխանությունը ձեւավորվում է քաղաքացիների ընտրության արդյունքում (այլ հարց, որ նախկինում այդ ընտրության արդյունքները չեն համապատասխանել մարդկանց իրական տրամադրություններին, եւ հենց դա հանգեցրեց թավշյա հեղափոխության)։ Նույնը, սակայն, չես ասի հոգեւոր իշխանության դեպքում, կաթողիկոսին ընտրում են ոչ թե քաղաքացիները, այլ ազգային եկեղեցական ժողովը։ Թեեւ այնտեղ նաեւ աշխարհական մարդիկ կան, բայց նրանք ընտրվում են եկեղեցական համայնքներից։ Հետեւաբար, քաղաքացիների կողմից կաթողիկոսին ներկայացված հրաժարականի պահանջը, մեղմ ասած, իրավաչափ չէ։ Էլ չենք ասում այն մասին, որ չկան նման պահանջ ներկայացնելու եւ այդ պահանջը կատարելու սահմանադրաիրավական կարգավորումներ։

Այլ հարց, որ կաթողիկոսի դեմ դուրս գային հոգեւորականները՝ սարկավագ ու քահանա, եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս՝ պահանջելով նրա հրաժարականը։ Այդ դեպքում հարցը կքննարկվեր ու կլուծվեր կանոնական մարմինների միջոցով։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930