«Կարեն Գրիգորյանին ժողովուրդն է ընտրել, եթե ժողովուրդը պահանջի, ճիշտ էլ կանի: Թող պահանջի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը`անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցող բողոքի ցույցերին, որոնք ուղղված են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ: Ցուցարարները պահանջում են Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Կարեն Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի որդին է:
Կարեն Գրիգորյանը դեմ ցույցի հետեւում կանգնած է հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո): Նա վերջերս է վերադարձել Հայաստան:
Արթուր Ասատրյանը Մանվել Գրիգորյանին բանավեճի էր հրավիրել: Հարցին` պատրաստվո՞ւմ է ընդունել Արթուր Ասատրյանի հրավերը, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Արթուր Ասատրյանը ո՞վ է։ Ես մի անգամ եմ կյանքիս մեջ իրեն տեսել։ Ամեն պատահական մարդ ինձ հրավիրի, պտի հելնեմ էթա՞մ: Կամ եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրայա բերում, ուրեմն աղջիկ-տղեն էլ են խառնել իրար»։
Aravot.am-ի հարցին`ասում եք, որ չեք ճանաչում Արթուր Ասատրյանին, բայց նա ժամանակին Հայաստանից հեռացավ հենց Ձեզ հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Նա իմ հետ կոնֆլիկտ չի կարա ունենա։ Ես իրան օգնել եմ։ Գասպարյան Վովան բռնել էր դատեր, չեմ թողել»։
Թե ինչո՞ւ է «հանցագործին» հովանավորել Մանվել Գրիգորյանը`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ