Հարցազրույց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ
– Արարատի նախկին մարզպետները, որոնք հիմնականում 2-ական տարի են ղեկավարել մարզը, յուրաքանչյուրը, գալով մարզպետարան, հեռացնում էր նախորդի կադրերին եւ բերում իր մարդկանց: Դուք ո՞ւմ հետ եք աշխատելու, կբերե՞ք Ձեր նոր թիմը, թե՞ կաշխատեք հների հետ:
Անշուշտ, ես բերելու եմ իմ նոր թիմը: Պատճառն այն չէ, որ ներկա աշխատակիցները լավը չեն: Ես որեւէ բան չունեմ նրանց դեմ, նրանք բոլորն էլ լավ մարդիկ են: Բայց պետք է հասկանալ, որ քաղաքական թիմը պետք է հեղափոխությունը հասցնի իր վերջնական նպատակին: Ուստի լինելու են փոփոխություններ թե՛ հայեցողական պաշտոններում, թե՛ աշխատակազմում, որպեսզի ես վստահ լինեմ իմ ենթակաների, իմ աշխատողների աշխատանքի վրա եւ հանգիստ զբաղվեմ իմ աշխատանքով, վստահ լինեմ, որ յուրաքանչյուրն իր վրա դրված հանձնարարությունը լիարժեք է կատարում: Լինելով մարզպետ՝ ես տարբերություն չեմ դնելու համայնքների կամ շրջանների միջեւ, թե ես Արարատից եմ, միայն այդ շրջանի խնդիրները լուծեմ: Պետք է իրականացնենք ծրագրեր, որոնք նպաստեն մարզի համաչափ զարգացմանը: Կարեւորելու ենք հեռավոր եւ սահմանամերձ համայնքների խնդիրների լուծումը, որպեսզի մարդիկ չլքեն այդ գյուղերը:
– Ասում եք՝ պետք է Ձեր քաղաքական թիմը լինի: Հիմա տպավորություն է, թե ներկայիս կառավարությունում պաշտոնները բաժանվում են «կիլոմետրաժով»՝ ովքեր քայլարշավին մասնակցել են եւ ինչ ակտիվությամբ են մասնակցել:
Չէ, ամենեւին այդպես չէ: Ինձ հետ աշխատանքը չպետք է պայմանավորված լինի «ՔՊ» անդամ կամ քայլարշավի մասնակից լինելով: Ես կաշխատեմ այն մարդկանց հետ, ովքեր իրենց մտավոր ունակություններով, իրենց գաղափարներով ու սկզբունքներով կարող են օգտակար լինել մարզպետարանի աշխատանքներին: Ընդհակառակը, մենք մեր շուրջը պատրաստ ենք համախմբել այն մարդկանց, ովքեր, թեկուզ ինչ-ինչ հանգամանքներում, եղել են այս կամ այն ճամբարում եւ, երկրում եղած իրավիճակից ելնելով, գործել են այլ տրամաբանության շրջանակներում․ նրանք էլ մեր քաղաքացիներն են, մեր ընկերներն են: Ճիշտ է, մեր շարքերում, մեր կողքին չեք տեսնի այնպիսի մարդկանց, ովքեր կրիմինալ անցյալ են ունեցել, հանցաշխարհի հեղինակություններ են: Մեր շարքերում մաքուր, կրթված եւ շնորհալի մարդիկ կարող են լինել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում