Ստամբուլում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ըմբիշները նվաճել են երկու բրոնզե մեդալ:
Գեւորգ Մխեյանի (70 կգ) հաջողությունը կրկնել է 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Նա երրորդ տեղի համար գոտեմարտում ժամանակից շուտ 10-0 հաշվով պարտության է մատնել Ռումինիայի ներկայացուցիչ Միխայ Նիկոլաե Պալագիային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ