Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիների այցելել Գյուննուտի գերեզմաններ. «Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը տարածել էր հետեւյալ հայտարարությունը. «Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննուտ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»: