«Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտի մեկ տարվա արդյունքները պատրաստ են, մի քանի օրվա ընթացքում դրանք կհրապարակվեն»,-Aravot.am-ի հարցին՝ «Այբ»-ի խնդրով նախարարը ե՞րբ է զբաղվելու, այսպես պատասխանեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Տեղեկացնենք՝ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին այցելեց Երեւանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն` մասնակցելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին:
Հարցին՝ Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտի արդյունքներից հետո է՞լ շարունակում է պնդել, որ Տեր Մեսրոպն է ամենամեծ վնասը տվել կրթությանը, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Արարատյան բակալավրիատի աուդիտով չէ, որ այդ կարծիքը պիտի հայտնեմ. մինչև այդ եմ հայտնել, հիմա էլ շարունակում եմ պնդել»:
Հետաքրքրությանը՝ վերանայելո՞ւ են գերազանցության ծրագրի ֆինանսավորումը, պարոն Հարությունյանը պատասխանեց՝ դեռ քննարկումներ են գնում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ