Ուզում եմ եւս մեկ անգամ անդրադառնալ անցած շաբաթ կառավարության ծրագրի քննարկմանը, որտեղ, ինչպես արդեն նշել էի, ՀՀԿ-ն, իմ կարծիքով, ընտրել էր քննադատության սխալ մեթոդաբանություն:
Մինչ այդ հիշեցնեմ հանրահայտ ճշմարտությունը, որ պարտություններն ու տապալումները ոչ թե կյանքից բողոքելու առիթ են, այլ, ի վերջո, առաջ գնալու հնարավորություն: Եթե, օրինակ, կուսակցությունը քաղաքական դաշտում ջախջախիչ պարտություն է կրել, այդ թվում նաեւ՝ քարոզչության մասին իր հնացած, «նախահամացանցային» պատկերացումների պատճառով, ապա շատ խելամիտ կլիներ ենթադրել, որ այդ հնացած մեթոդներն այլեւս կիրառելի չեն:
Հիմա հիշենք այն ժամանակները, երբ հեղափոխությունից առաջ Ազգային ժողովում «Ելքը» մի քանի հոգանոց խմբակցություն էր, իսկ ՀՀԿ-ն՝ անսասան թվացող իշխանություն: Այդ ժամանակ, երբ ՀՀԿ-ն եւ «Ելքը» բանավիճում էին, հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը հակադարձում, եւ ո՞վ էր «հաղթող» դուրս գալիս այդ բանավեճերում: Մանավանդ, երբ բանավեճը համեմվում էր գեղարվեստական համեմատություններով, ժողովրդական առակներով, անեկդոտներով եւ անձնական կսմիթներով: ՀՀԿ-ականներն այստեղ ակնհայտորեն «պարտվում էին»` փողոցներում, սրճարաններում, տաքսիներում մարդիկ youtube-ով կլանված լսում էին Փաշինյանի ելույթները եւ բավականություն էին ստանում նրանից, թե ինչպես է ընդդիմադիր գործիչը հանրապետականների «պորտը տեղը դնում»:
Հիմա, երբ իշխանությունը փոխվել է, եւ խորհրդարանում ԲՀԿ-ականները նույն «ժողովրդական» ոճով հակադարձում են ՀՀԿ-ականներին, հիմա մտնել այս ոլորտ՝ առավել եւս խելամիտ չէ: Պարզ չէ՞, որ այս պարագայում վարչապետը հանրապետականներին 10:0 «մատ կանի»: «Խոշոր եղջերավոր անասուններ», «տնփեսա», «ծանր է իշխանության գլխարկը» տիպի արտահայտություններով քարոզչական միավորներ հավաքելն անհնարին է՝ իսկույն հակահարված կստանաս՝ «արա, դուք ո՞վ դառաք վաբշե» ոճով, եւ դա կարժանանա մեր հասարակության մեծ մասի անվերապահ աջակցությանը:
Քննադատությունը, իմ կարծիքով, պետք է լինի միմիայն զուսպ, ակադեմիական՝ առանց կծելու, առանց ցինիզմի եւ աբիժնիկության՝ «ախ, դուք մեզ հեռացրիք, դե հիմա կտեսնեք՝ ոնց եք քաշվելու»: Ճիշտն ասած, ինձ թվում է, որ այս պահին դա էլ չի ընկալվի՝ եթե այսօր ՀՀԿ-ականները անգամ Սոկրատեսի իմաստությունը դրսեւորեն, միեւնույն է՝ դա էլ չի ընկալվի, կարժանանա մերժման եւ ծաղրի: Բայց այս իրավիճակն էլ հավերժ չէ. չոր, փաստարկված քննադատությունը ճանապարհ է նորմալ ընդդիմություն դառնալու համար: Եթե, իհարկե, նման ցանկություն կա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աբիժնիկութիւն,,
Այնպէս էլ ինքնավստահ էք գրում՝ առանց չակերտների կամ առանց փակագծերում յաւելեալ բացատրութեան: Կարծես գրաբարից եկող, բառարաններում վաղուց ամրագրուած ու հայ գրականութեան մէջ առատօրէն օգտագործուող բառ է:
ՀՀ-ում լոյս տեսնող թերթ, գրական հայերէն,, Սարսափելի է: Ես բառեր չեմ գտնում այս երեւոյթը նկարագրելու համար:
Կարգ մը բառերի պարագային, այո, հայերէն տարբերակը կայ, ծանօթ ու հեզասահ է, նաեւ ընթացիկ կերպով գործածական է, եւ ոչ «շինծու», հետեւաբար տարօրինակ է երբ անոնց փոխարէն օտարաշունչ բառերու կը հանդիպինք: Այլ բառեր սակայն անհնար է հայերէնի թարգմանել, առանց որ անոնք կոսնցնեն իմաստային յատուկ, նուրբ երանգ մը: Իսկ գրականութեան մէջ, կայ նաեւ «couleur locale»ի յղացքը, որու ձեւերից մէկն է՝ սովորական լեզուի տեղայնական իւրայատուկ տարբերակների – վարպետ ու չափաւոր -գործածութիւնը: Իմ պարագայիս, երբեմն այդպիսի բառեր կան որոնց իմաստը պարզապէս չեմ հասկանում, սակայն մի քիչ պրպտելով, սովորում եմ: Ամէն դէպքում, իմ նմանները մաս չեն կազմեր հայաստանեան մամուլի բնական ընթերցողների մեծամասնութեան:
Շնորհակալ եմ, որ արձագանքեցիք: Փայլուն օրինակ, երբ սփիւռքահայերը ռուսերէն չիմանալու պատճառով չեն իմանում «հայերէն» բառերի իմաստը: Ես փոխառութիւններին դէմ չեմ: Փոխառութիւնները մերժելը հակագիտական է: Ահա նոյն այս տեքստում «նորմալ, մեթոդ, անեկդոտ, ակադեմիա եւ այլն» բառերը հայերէն բառեր են:
ես, օրինակ, լույսը չ՛բացված ինձ գցում եմ իմ “Դազգյահի ” առաջ, որ տեսնեմ ի՞նչ է գրել Առավոտը։Այս օտար բառով ես միանգամից շատ բան եմ ուզում ասած լինել ։ նույնը կարծում եմ արել է հարգարժան խմբագիրը։
Մեծամասամբ անաչառ վերլուծությունների եմ հանդիպում ։
Վերցնել , առանձնացնել որևէ բառ չե՛մ ակնկալում, թերևս ավելի շատ խորանում եմ ասված մտքերի մեջ։
Ա՛յս անգամ, այդ բառը նույնիսկ ինձ հաճելի հիշողոթյուն բերեց։ Շա՜տ տարիներ առաջ առաջին անգամ այն լսեցի ամուսնուս մոտիկ ազգականից։
Կոլորիտային բառ է,հիշեցի ու սիրեցի։ Կարծես դրանով լցվեց այն տհաճ ճեղքը , որը հետագայում գոյացավ մեր միջև։
Հավատացնում եմ, որ Արամ Աբրահամյանի գրագիտությունը և Առավոտը երկար տարիների ընթացքում անմրցունակ մնաց։
Գոհար, ես յարգարժան խմբագրի (որին սիրում ու յարգում եմ) գրածների անաչառութիւնը կասկածի տակ չեմ դնում: 🙂 Իրականում հայերին յուզող բազմաթիւ կնճռոտ հարցերում մենք շատ նման ենք մտածում: Ես բնաւ չեմ ուզում երկար-բարակ քննարկել նրա գրագիտութիւնն ու «Առաւօտի» անմրցունակութիւնը: Իրականութիւնն այն է, որ հայաստանեան ԲՈԼՈՐ (կրկնում եմ՝ ԲՈԼՈՐ) թերթերում (ու նաեւ միւս ԶԼՄներում) հայերէնի վիճակը ողբալի է: Չհաշուած հատուկենտ լրագրողներին՝ տպաւորութիւն ունեմ, թէ նրանք նոյնիսկ դպրոց չեն աւարտել (եւ դա բնականաբար երկրի կրթական համակարգի աղէտալի ցուցիչ է): Այս առումով հայերէնի վիճակը չափազանց ոգեւորիչ է սփիւռքի աւանդական թերթերում (խնդրեմ, կարդացէք՝ Ասպարէզ, Ազդակ, Եռագոյն եւ այլն): Բայց յանուն արդարութեան նշեմ, որ հայերէնն «Առաւօտում» մի քանի գլուխ բարձր է հայաստանեան միւս թերթերի հետ համեմատած:
Գրել էք, թէ «բառը նույնիսկ ինձ հաճելի հիշողոթյուն բերեց»:
Եթէ հաճոյքներով պիտի շարժուենք, ապա իմ ամենասիրելի խօսակցական հայերէնը Շամշադինի բարբառն է, որի բառապաշարի կէսը օտար բառեր են: Խնդրեմ՝ լսէք, թէ ինչպէս եմ խօսում՝ https://www.youtube.com/watch?v=8nPLhEx7hz8
Հիմա ի՞նչ, թերթերում բռնեմ Շամշադինի բարբառո՛վ յօդուած գրե՞մ: «Առաւօտը» թերթ է, որի լեզուն ՄԻՄԻԱՅՆ գրական հայերէնն է: Խօսակցական, ժարգոնային, օտար բառերն այստեղ տեղ չունեն:
Տարիներ առաջ ես ֆեյսբուքում հայերէն բառերի ստուգաբանութեան շարք ունէի ընկերներիս համար: Ահա նրանցից մէկը՝ https://artlazarian.blogspot.com/2016/11/blog-post.html
Նայէք գրածս, որտեղ ԲՈԼՈՐ օտար բառերի դէպքում փակագծում հայերէն տառերով գրում եմ դրանց արտասանութիւնը: Իմ ընկերների 99.9% ռուսերէն հասկանում է: Կարող էի չէ՞ ռուսերէնի դէպքում չանել, որովհետեւ բոլորը հասկանում են: Առաւել ես, որ դա ֆեյսբուքում էր ու այնտեղ կաշկանդուած չեմ՝ ինչ ուզեմ, կարող եմ անել իմ էջում: ԲԱՅՑ՝ ՈՉ: Ամէն բան պիտի հայերէն լինէր: Առաւել եւս թերթերի պարագայում՝ ամէն բան պիտի հայերէն լինի, որովհետեւ երկրի ՄԱՅՐ ՕՐԷՆՔՆ Է այդպէս պահանջում:
Այսքան երկար-բարակ գրում եմ, որ մենք՝ որպէս ազգ, հասկանաք, թէ որքան կարեւոր է հայոց լեզուն: Այս ազգին պահողը եղել է, կայ ու կը լինի լեզուն: Այդ լեզուն հողից էլ, Եկեղեցուց էլ, Կոմիտասից էլ, քոչարիից էլ, լաւաշից ու ծնողից էլ սուրբ է: Իսկ մենք անարգում ենք այն՝ ԱՄԷՆ ՕՐ, ԱՄԷՆ ԺԱՄ: Անարգում ենք մեր լատինատառ գրերով ու անթիւ-անհամար օտար բառերով: Եթէ մենք ի զօրու չենք տէր կանգնել մեր արժէքներին (իսկ մեր ամենամեծ արժէք լեզուն է), ապա ազատ չենք, անկախ չենք: Իսկ դրա հետեւանքն այն է, որ թշուառ ենք՝ ինչպէս այսօր:
Բազում նիկոլ-փաշինեան «փրկիչներ» կարող են գալ ու գնալ, բայց արժանապատիւ հասարակութիւն կը լինենք այն դէպքում, երբ սովորենք պաշտպանել մեր շահերը եւ յարգենք մեր արժէքները: Իսկ մեր մեծագոյն արժէքը, նորից եմ կրկնում, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ Է:
մեկ րոպե առաջ ես մեկնաբանություն ուղարկեցի, այն չեմ տեսնում։
2 questions from a diaspora Armenian:
1) What does ‘Abijnik’ (or ‘Abijnikutyun’) mean?
2) What does ‘Lyustratsia’ mean?
for “abijnik”, I am not sure, but I think it means something like opportunist, with an added pejorative connotation
lyustratsia seems to correspond to political “purge” or vengeance, punitive measures against a defunct regime and its collaborators, in a post-revolutionary context
abijnik could also have the meaning of “courtisan”, in French though… (courtesan, in English, has a more hardcore signification…)
Honestly, I don’t think i know the exact meaning, although I come from Armenia 🙂 For sure, it’s derived from the Russian word “обижаться”, meaning “to take offense at, get angry or upset, to be offended”. And “abijnik” is the “huffy” person, with a feeling of some revenge (but I’m not sure about this). Definitely, as you mentioned, it’s of pejorative connotation.
Եթէ ես կարողանայի ՀՀԿ-ի հաւաքական կամքը տնօրինել, այժմու կացութեան մէջ, ՀՀԿ-ի բոլոր երեսփոխանները (հայհոյանք չէ՛, իսկապէս այդպէս կը կոչուի ոեւէ խորհրդարանի անդամ), առանց աւելորդ-պակաս խօսքերի, բոլորը միասին եւ միասնաբար կը հրաժարէին, եւ դուրս կու գային Ազգային Ժողովից, վսյո…
(Սակայն երեւի պատճառ մը կայ որ քաղաքականութեան հետ գործնական որեւէ կապ չունեմ…)
Հայերով հաւաքուած հայկական (եւ հայաստանեան) թերթում լոյս տեսնող հայերէն յօդուածի «հայերէն» բառի իմաստն ենք փորձում հասկանալ: Կրկէս 🙂