Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Հունիս 11,2018 23:07

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 3 քաղաքացիների և 5 ընկերությունների վրա, որոնց գերատեսչությունը կապում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետ:

Ընկերություններից մեկը Պետերբուրգում տեղակայված «Դայվտեխնոսերվիսն» է, որը զբաղվում է ջրասուզակների համար նախատեսված սարքավորումների արտադրությամբ և մատակարարմամբ:

«2007թ.ից «Դայվտեխնոսերվիսը» տարբեր ստորջրյա սարքավորումներ է մատակարարել ռուսական գերատեսչություններին, այդ թվում Անվտանգության դաշնային ծառայությանը: 2011թ.-ից «Դայվտեխնոսերվիսը» պայմանագիր է ստացել Անվտանգության դաշնային ծառայության համար 1.5 մլն դոլար արժողությամբ ստորջրյա սարքի ստեղծման համար»,- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև «Քվանտ» գիտահետազոտական ինստիտուտը, որը պատվերներ է ստացել Անվտանգության դաշնային ծառայությունից, ինչպես նաև Digital Security-ն, որը մասնագիտացած է տեղեկատվական անվտանգության ոլորտում, և ըստ ԱՄՆ գերատեսչության, 2015թ. զբաղվել է ռուսական հատուկ ծառայությունների «հարձակողական կիբերհնարավորությունների ուժեղացմամբ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930