Լրահոս
Օրվա լրահոսը

Մացառախոզի ապօրինի որսի համար 70-ամյա իջեւանցին դատապարտվեց

Հունիս 11,2018 23:01

Իջեւան քաղաքի բնակիչ, 1948թ. ծնված Աշոտ Ղեւոնդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. փետրվարի 14-ին, ապօրինի որս կատարելու դիտավորությամբ, Արշոյի հուշաղբյուր կոչվող տարածքում տեղադրած թակարդով 2018թ. փետրվարի 17-ին որսացել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված Հնդկական վայրենակերպ մացառախոզ տեսակի կենդանի, որի որսն ամբողջությամբ արգելված է:

Ա. Ղեւոնդյանն այդ կերպ պետությանը պատճառել է 25 հազար դրամի վնաս: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով («Ապօրինի որսը, որը կատարվել է այնպիսի թռչունների ու վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է»):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Ա. Ղեւոնդյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել այն, որ նա նախկինում ոչնչով արատավորված չէ, բնութագրվում է դրական, կենսաթոշակառու է:

Մայիսի 22-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Աշոտ Ղեւոնդյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով եւ նրան դատապարտել 400 հազար դրամի չափով տուգանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930