Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ՀԿ-ների ներկայացուցիչները Պետքարտուղարությանը, Կոնգրեսին եւ միջազգային կազմակերպություններին ներկայացրել են Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նոր առաջարկներ. «Ամերիկայի ձայն»

Հունիս 11,2018 23:33

«Այս անգամ շատ մեծ որակական տարբերություն կա», նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Հայաստանում իրավիճակ է փոխվել: Հենց այդ որակական փոփոխության մասին պատմելու նպատակով Երեւանից Վաշինգտոն էին ժամանել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի խոսքով, փոփոխությունն անսպասելի էր բոլորի համար.

«Ինչպես մեզ համար է այս ամենը նորություն, այնպես էլ՝ միջազգային հանրության համար, եւ միջազգային հանրությունը հաճախ դժվարությամբ է պատկերացնում, թե ինչով կարող է աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը»:

Այցի շրջանակներում հայկական ՀԿ-ների ներկայացուցիչները Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը, Կոնգրեսին եւ միջազգային կազմակերպություններին ներկայացրել են Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նոր առաջարկներ: Հատկանշական է, որ արտերկրյա գործընկերներն իրենք էին հաճախ հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել Հայաստանին, նշում է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Գայանե Աբրահամյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930