Այսօր աշխատանքային խորհրդակցության ընթացքում, խոսելով մարզում առկա խնդիրների մասին, Լոռու նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանը դժգոհություն հայտնեց իր աշխատանքի լուսաբանման հետ կապված.
«Ես գիշեր-ցերեկ ձեզ հետ միասին աշխատել եմ, բոլորդ էլ դա լավ գիտեք, բայց հասարակությունը դրա մասին տեղեկացված չէ: Ես բարեգործությունով չեմ զբաղված, որ անեմ ու չասեմ: Դա իմ ներկայացնելունը չէ»,- ապա դիմելով աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանին շարունակեց. «Պարոն Սարգսյան, շատ լուրջ խնդիր ունենք, եւ այդ հարցն այսօր վերջնական լուծվելու է»:
Ապա` լրագրողների այն հարցին, թե մյուս մարզպետների նման, ինչու՞ ինքն էլ ընտրվելուց հետո ասուլիս չտվեց, մարզի ղեկավարն ասաց. «Մենք 100 օրը լրանալուց հետո մամլո ասուլիս կհրավիրենք եւ կխոսենք արածների եւ անելիքների մասին»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ