Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ասող լինի, իսկ ո՞վ է ասում, թե ջնջեք այդ կուտակայինը». Հրանտ Բագրատյան

Հունիս 11,2018 21:13

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչքան հասկացա մամուլի հաղորդագրումներից հուլիսի 1-ից կուտակայինն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի։ Կառավարության տարածված հաղորդագրությունն ամբողջությամբ ինքնաարդարացման բնույթ ունի։ Բա չեք ասի, 120 մլրդ դրամից 70-ը պետական արժեթղթերի մեջ է ներդրված (50-ը ջհանդամը), մարդկանց մեծ մասն արդեն ընդգրկված է, ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհահռչակ ընկերություններ և այլն, և այլն։ Նախկիններն ավելի «լուրջ» փաստարկներ էին բերում։

Մի ասող լինի, իսկ ո՞վ է ասում, թե ջնջեք այդ կուտակայինը։ Խնդիրը գործողության ժամկետն է (45 տարի) և պարտադիրությունը։ Եվ ինչո՞ւ էիք սրա դեմ պայքարում։ Լավ է, սրանից հետո ԱՎԾ-ն այդ ամենը կհաշվի աշխատավարձի մեջ (եթե Ս.Մնացականյանը մնա 45 տարի, ապա 45 տարի հետո էլ կհաշվի եկամուտների մեջ) և մենք իրական աշխատավարձի էլ ավելի մեծ աճ կունենանք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930