Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը չի կարծում, որ ՀՅԴ-ն դուրս կգա, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ կոշտ է արձագանքում

Հունիս 11,2018 22:20

Այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է թե ՀՅԴ-ն դուրս գա կառավարության կազմից, քանի որ նիստի ժամանակ տարաձայնություն  եղավ վարչապետի եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ կապված կուտակային կենսաթոշակների օրենքի նախագծի հետ, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ չի կարծում, քանի որ քննարկումն էլ ցույց տվեց, որ հակասությունը հարթվեց. «Շատ ուրախ եմ, որ նման քննարկում կա, քանի որ, ըստ իս, սա բացառիկ երեւույթ է Հայաստանում»:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ է արձագանքում իրեն ընդդիմացողներին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի  եւ իր դիրքորոշումն արտահայտելու ձեւը: Կարծում եմ, որ այնտեղ կոռեկտության որեւէ սահման չի խախտվել»:

Նրա համոզմամբ, կուտակային կենսաթոշակների մասով էլ կառավարությունն ընդունել է «ամենաօպտիմալ որոշումը, որ կարող էր ընդունվել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930