Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարչապետը կարող է ցանկացած լեզվով խոսել». ԿԳ նախարար

Հունիս 11,2018 19:33

«Տվյալ հաստատությունը պետք է ապահովեր համաժամանակյա թարգմանություն: Այդպես է գրված լեզվի մասին օրենքում»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարից հետաքրքրվել էինք` ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ ՀՀ վարչապետը ելույթ է ունենում օտար լեզվով, առանց համաժամանակյա թարգմանության:

Դա տեղի էր ունեցել վերջին զանգի օրը, Դիլիջանի միջազգային դպրոցում:

«Վարչապետը կարող է ցանկացած լեզվով խոսել»,- ասաց Արայիկ Հարությունյանը`կրկնելով, որ համաժամանակյա թարգմանություն ապահովել պարտավոր է տվյալ հաստատությունը: Այս դեպքում`Դիլիջանի միջազգային դպրոցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
    Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
    «30» մարտի 1993թ. Հ.Ն-0773-I

    Հոդված 3.

    Քաղաքացիների լեզվական պարտականությունները

    Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:

    Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:

    Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930