Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. գործադիրի խնդիրն է չստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք բացասական ազդեցություն կունենան մեր երկրի էներգետիկ անվտանգության և սակագնային քաղաքականության վրա

Հունիս 11,2018 17:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շուրջ առկա խնդիրներին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ներդրումների ներգրավումն ու նոր ծրագրերի իրականացումը, սակայն գործադիրի խնդիրն է չստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք բացասական ազդեցություն կունենան մեր երկրի էներգետիկ անվտանգության և սակագնային քաղաքականության վրա:

Նիկոլ Փաշինյանն իտալական ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է առաջիկայում ՀՀ կառավարության պատասխանատուների հետ անցկացնել ինտենսիվ քննարկումներ և հույս հայտնել, որ դրանց արդյունքում հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ՝ ծրագրի իրականացման համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930