Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական վճարները կնվազեցնեն, Իրանի բեռնատարներին ճանապարհների վճարից կազատեն՝ եթե բեռնատարը Իրանի եւ ՀՀ-ի սահմանից 1 կմ հեռավորության վրա է գտնվելու

Հունիս 11,2018 17:45

Կառավարությունն այսօր կքննարկի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ կառավարություն ներկայացրած որոշման նախագիծը, որը վերաբերում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելուն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության արտահերթ նիստի այսօրվա օրակարգից:

Ատոմ Ջանջուղազյանն ի թիվս այլ փոփոխությունների՝ կհայտնի, որ փոփոխություններից մեկն առնչվելու է ՀՀ-ում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով առաջացած բեռին, որը էականորեն բարձրացել է Հարկային օրենսգրքի ընդունմամբ: Նախագծով առաջարկվում է այն նվազեցնել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախ­վածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաեւ ավտո­մե­քենայի արտադ­րու­թյան տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնա­պահ­պանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր:

Ըստ ֆինանսների նախարարի, փոփոխություններից մեկն էլ նախատեսում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագ­րերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 միլիարդ. դրամ արտա­հան­ման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպ­քում՝ 2 տոկոս, ինչպես նաեւ արտերկրում շինարարական աշխատանքներ կատա­րող ֆիզի­կա­կան անձանց վճարվող եկամուտների հարկում 13 տոկոս դրույքաչափով) արտո­­նությունը, քանի որ այս համակարգը ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշ­ների հետ:

Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի հարկ վճա­րող­ները կարողանան դեռեւս մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոն­յալ համա­կար­գին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչև 2022 թվա­կանի հունվարի 1-ը:

Առաջարկվում է նաեւն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռ­­նա­տար տրանս­պորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանա­­պար­­­հային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանս­պոր­տային միջոց­ները ՀՀ մուտքի ամբողջ ժամանակա­հատ­վա­ծում գտնվելու են Հայաստանի Հան­րապետության եւ Իրանի Իսլամական Հանրա­պե­տու­թյան սահմանից առա­վե­լագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Խնդիրն այն է, որ ճանապարհային հարկի վճա­րու­մից խուսափելու համար իրա­նա­կան բեռնատարները չեն մտնում Հայաստանի Հանրապե­տու­թյան տարածք, ինչի արդ­յուն­քում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռ­նա­թա­փում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում եւ այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում:

Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի միասնական հարկի եւ փոխադրամիջոցների գույ­քա­հարկի ներդրումը հետաձգել մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը՝ մինչեւ այդ շարու­նա­կե­լով կիրա­­ռել գույքահարկի եւ հողի հարկի համակարգերը: Խնդիրն այստեղ այն է, որ նոր համակարգերի ներդրումը ենթադրում է մեծ ծավալի նախապատրաս­տա­կան աշխատանք­ների կատարում Կադաստրի պետական կոմիտեի եւ տեղական ինքնա­կա­ռա­վարման մար­մին­ների կողմից:

«Բացի այդ, նախատեսում ենք հանդես գալ գույքային հար­կերի համակարգը վերանայելու սկզբունքային առաջարկություններով, հետևաբար նպատա­կա­հարմար է 2020 թվա­կանի հունվարի 1-ից նոր գույքային հարկերի համակարգի կիրառությունը սկսել արդեն իսկ վերանայված սկզբունքներով»,-նշված է նախագծում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930