Հայաստանում հունիսի 10-ին տեղի ունեցած 18 համայնքներում անցկացված ընտրություններից հետո միայն մեկում է բողոք եղել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը:
«Համայնքի ղեկավարը աշխատասենյակում նստած գումարներ է բաժանել»,- ասաց Վարդեւան Գրիգորյանը`չկարողանալով հիշել, թե ո՞ր համայնքում է դա եղել:
Մյուս համայնքներում բողոքներ չեն եղել:
Հարցին`ինչո՞վ է պայմանավորվում կուսակցությունների պասիվությունը, քանի որ այս ընտրություններում մասնակցում էին հիմնականում անկուսակցականներ եւ անկուսակցականներն էլ հաղթեցին, հատկապես որ առաջիկայում նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Վարդևան Գրիգորյանը պատասխանեց, թե վերջին տարիներին հիմնականում այն կուսակցությունները, որոնք մասնակցում են ՏԻՄ ընտրություններին`ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն է, այս շրջանում նաեւ Քաղաքացիական պայմանագիրը, ակտիվություն են ցուցաբերում:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ