Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանկերին հնարավորություն կտան ֆիզանձանց ներել տույժ-տուգանք­ներ

Հունիս 11,2018 17:02

Կառավարությունը նախատեսում է Հարկային օրենսգրքում 80-ից ավելի փոփոխություններ ու լրացումներ կատարել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի այսօրվա օրակարգից: Նախագիծը կառավարություն կներկայացնի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելուն, նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելուն: Կառավարության օրենսդրական նախա­ձեռ­նությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Կառավարությունը նախագծի անհարժեշտությունը պայմանավորում է գործարար միջավայրի բարելավմամբ, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմամբ:

Պարոն Ջանջուղազյանի մեկնաբանմամբ, նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը կարողանան առանց լրա­­ցու­ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2018 թվա­կանի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները: Առաջարկվում է նաեւ ֆիզիկական անձանց համար իրա­կանացնել եւս մեկ համաներում՝ կապ­ված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձ­նա­տուն, արտադրական, հասարակա­կան կամ այլ առեւտրային տարածք) օտարման գործարքնե­րից առաջացող ԱԱՀ-ի նկատ­մամբ հաշ­վարկ­ված տույժերի ու տուգանքների հետ՝ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած՝ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը:
«Անհրա­ժեշ­տու­թյունը կայանում է նրանում, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից եւ ներկայումս ունեն կուտակ­ված հարկային պար­տա­վորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտո­նություն­ների կիրառումից հետո լիա­զոր մարմինների կողմից տրամադրվել են տեղե­կու­թյուններ ֆիզիկական անձանց կողմից իրա­կա­նաց­ված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամա­դր­վեին արտոնությունների տրամա­դր­ման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հար­կա­յին պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից»,-նախագծում մեկնաբանում է ֆինանսների նախարարը: Ըստ նրա, առաջարկվում են նաեւ կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գոր­ծու­­նեու­թյունը արտո­նա­գրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղա­փո­խելու հետ կապ­ված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրա­կա­նաց­նող տնտե­սա­վարող սուբ­յեկտ­ները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:

Միաժամանակ, առաջարկվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման
ոլոր­տում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման
դեպ­քե­րում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930