Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկանդարյանը՝ ընդդիմության ջախջախման մասին. «Գալիս էին հրապարակ, նրանց երբեմն ոչ շատ քաղաքակիրթ ձեւով վռնդում էին»

Հունիս 11,2018 17:00

Այսօր «Կովկաս-2017» միջազգային գիտաժողովի ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ ի տարբերություն 2008-ի բողոքի ցույցերին, արդեն վերջին տարիներին նկատվում էր, որ մարդկանց հրապարակ են բերում ավելի շատ երիտասարդները, ուսանողները, քան թե քաղաքական գործիչները: Դա երեւաց ինչպես Մաշտոցի պողոտայի, այնպես էլ «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերի ժամանակ. «Ակնհայտ էր, որ քաղաքացիները կարող են ավելի շատ մարդ հավաքել փողոցներում, հրապարակներում, քան դասական ընդդիմությունը: Ընդդիմությունը մարգինալացվում էր»:

Իսկանդարյանը նշեց, որ ՀՀ-ում այդ փոփոխությունների ֆոնին ընդդիմությունը նույնպես ջախջախվեց, ինչպես իշխանական բուրգը. «Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նույն ընդդիմության ներկայացուցիչները, որոնց ես անվանում եմ մարգինալացված, գալիս էին հրապարակ ու նրանց կամ չէին թողնում, կամ միկրոֆոն չէին տալիս, կամ երբեմն ոչ շատ քաղաքակիրթ ձեւով վռնդում էին, որոշները սա հաշվի առնելով՝ չէին գալիս հրապարակ: Սա վկայում է ընդդիմության դեգրադացիայի մասին: Այսինքն, գործընթացների արդյունքում փլվեց ոչ միայն իշխանական բուրգը, այլեւ՝ ընդդիմությունը»:

Իսկանդարյանը հիշեցրեց, որ 2017-ի ընտրությունների արդյունքները ընդունվել էին ու մեկ տարի անց տեսնել այդ իրադարձությունները, շատ հետաքրքիր էր: 1 տարի առաջ ընտրությունների մասին որեւէ էական բողոք, դժգոհություններ չկային, «Ելքը» վերցրեց փողկապները, զբաղեցրեց իր աթոռները եւ սկսեց ատիվ աշխատել ԱԺ-ում՝ որպես ընդդիմություն:

2008-ին կար տրամադրություն, որ ընտրություններից հետո հնարավոր է մի բան անել ու իրավիճակ փոխել: Մարդիկ հավատում էին, որ իրավիճակը կարող է փոխվել: Բայց հետո ՀՀԿ-ականները, ըստ նրա, 10 հազար դրամների հուսահատեցման մենեջմենթով զբաղվեցին ու մարդանց շրջանում տիրեց այն տրամադրությունը, որ 10 հազար դրամ վերցնողը եւ ՀՀԿ-ի օգտին քվեարկողը դուրս չի գա հրապարակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930