Հունիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության աշխատակիցների հետ:
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը նախարար Ռոստոմյանին ներկայացրեց ՊՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքների մանրամասները, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նախարարն անդրադարձավ ՊՈԱԿ-ի սպասարկման ոլորտներին, նոր կանոնակարգերի մշակման գործընթացին, ինչպես նաև օրենսդրական դաշտի բարեփոխման նախագծերին: Քննարկվեցին նաև նոր ԱՎՕ-ների (արտադրական վտանգավոր օբյեկտ)՝ ռեեստրում գրանցելու, մասնագետների վերապատրաստման հետ կապված հարցերը:
Հ. Ռոստոմյանը ևս մեկ անգամ «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության պետին հանձնարարեց ուսումնասիրել Երևանում տեղակայված գազալցակայանների տեխնիկական և հրդեհային անվտանգության վիճակն ու համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին:
Գերատեսչության ղեկավարը լսեց նաև աշխատակիցներին հուզող հարցերը և տվեց մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ