Լրահոս
Օրվա լրահոսը

Էստոնացի դիրիժորը` Խաչատրյանի, հայկական կոնյակի ու խավիարի մասին

Հունիս 11,2018 16:37

Լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին, որ Հայաստանում է Գրեմմի մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ, երեւանյան ասուլիսում պատմեց իր եւ Արամ Խաչատրյանի հանդիպումների մասին .«Որդիս հատկապես սիրում էր նրա «Սուսերով պարը» ես էլ նվագակցում էի, Խաչատրյանն ուղղակի երջանիկ էր: Լավ ժամանակներ էին, մենք Սեւան գնացինք, հանդիպեցինք Բաբաջանյանի, Տերտերյանի, Հարությունյանի ու մյուսների հետ: Մենք իսկական ընկերներ էինք դարձել:

Կար երեք աստղանի կոնյակ եւ շատ սեւ խավիար, դա հրաշալի կյանք էր, ոչ միայն երաժշտություն, այլեւ ամեն ինչ»:

Մանրամասները` տեսանյութում

Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործություններին էլ անդրադարձ եղավ: Մաեստրոն նաեւ օպերային թատրոնի այսօրվա տնօրեն Կոնստանտին Օրբելյանին հիշեց. «Կոտիկ Օրբելյանը ամերիկացի էր, Ջուլիարդում եմ հանդիպել: Հրաշալի դաշնակահար էր, նրա հետ ձայնասկավառակ ենք ձայնագրել, որը ողջ աշխարհն է լսել, Խվորոստովսկուն էլ եմ հիշում»:

Նա ամենահզոր ստեղծագործությունները համարում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան եւ Մալերի երկրորդ սիմֆոնիան: Ասուլիսի ժամանակ էլ նման հայտարարություն արեց. «Կոչ եմ անում սովորել, սիրել Մալերի երկրորդ սիմֆոնիան:

Մանրամասները տեսանյութում`

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930