Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում են Սասուն Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ նշանակելու, եւ Ավետիք Էլոյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցերը:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում Վահրամ Շահինյանն ազատվեց ՀՔԾ պետի, իսկ Նարեկ Սարգսյանը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: