Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտ մեղադրվեց էթնիկ խտրականություն դրսեւորելու մեջ». Սերգեյ Մարկեդոնով

Հունիս 11,2018 15:42

Այսօր «Կովկաս 2017» միջազգային գիտաժողովի քաղաքագետ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովն Արցախի հետ կապված ասաց, որ 2017-ին լուրջ փոփոխությունների մասին խոսել չենք կարող. «Ասել, որ սա սառեցված հակամարտություն է, չենք կարող: Շփման գծում ռազմական գործողությունները պարբերաբար հաջորդում եւ նախորդում էին խաղաղ բանակցություններին: Հրադադարի ռեժիմի խախտումերն ուղեկցում են բանակցությունների գործընթացը»:

Նա օրինակներ նշեց, որ մյունխենյան գագաթաժողովից առաջ փետրվարյան դեպքերը եղան, Մոսկվայում արտգործնախարարների աշխատանքային հանդիպումից հետո տեղի ունեցավ մայիսյան էսկալացիան: Հուլիսյան դեպքերը հիշեց: Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 16-ին, երբ Ալիեւ-Սերժ Սարգսյան հանդիպումը եղավ, որն անցավ կառուցողական մթնոլորտում, բայց 6 օր դրանից առաջ եւ 4 օր հետո նորից շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներ եղան. «Հունիսին Մինսկի խումբն արդեն անվանական ադրբեջանական կողմին ուղղված հայտարարություն արեց՝ ձեռնպահ մնալ հրադադարի ռեժիմը խախտելուց, դա արդեն կոնկրետ ուղերձ էր: Ոչ թե կողմերին, այլ՝ Ադրբեջանի ղեկավարությանը»:

Մարկեդոնովն ասաց, որ չնայած Ադրբեջանը փորձեց հայտարարություններ անել, թե հայկական կողմը հակահումանիտար ագրեսիվ քայլեր է անում, խաղաղ բնակիչներ են զոհվում եւ այլն, բայց միջազգային հարթությունում Բաքվի այս հռետորիկան աջակցություն չունեցավ:

Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ «Համառուսական ադրբեջանական կոնգրեսի» փակվելը, լուծարվելը շատ խիստ ռեակցիա առաջացրեց Բաքվում, որովհետեւ այդ կոնգրեսը ստեղծվել էր Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ եւ դա կոնկրետ նոտա էր ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից՝ նրա համար, որ հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների չէին թողնում Ադրբեջան մտնել. «Դա հրապարակային նոտա էր, որտեղ Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտ մեղադրվեց էթնիկ, ռասայական խտրականություն դրսեւորելու մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930