Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ընտրությունների թափանցիկ անցկացմանը

Հունիս 11,2018 15:29

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Վարչապետը կարևորել է մեր երկրում ՄԱԿ-ի գրասենյակի ակտիվ և արդյունավետ գործունեությունը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ հետագայում ևս կծավալվի սերտ համագործակցություն, ինչը կնպաստի տարբեր ծրագրերի հաջողությամբ իրականացմանը:

Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պատրաստակամ է  գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ջանքերին, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Մեղրիի մաքսային անցակետի արդիականացման ռազմավարության մշակման աշխատանքները:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ընտրական գործընթացներին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հնարավոր օժանդակությունը և քննարկել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ընտրությունների թափանցիկ անցկացմանը և այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

Նիկոլ Փաշինյանը և Շոմբի Շարփն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին և դրան միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերող հարցերի:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930