Արցախի հարցը հիմա ավելի քան արդիական է, բանակցային գործընթացը գնում է փակուղի, ասում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Ես զարմանում եմ, թե ինչու է մեր պաշտպանության նախարարը հայտարարում, թե անհանգստանալու կարիք չկա։ Եթե հետեւենք ադրբեջանական մամուլին, ապա պարզ է դառնում, որ Նախիջեւանում 11 հզ հեկտար են հետ վերցրել եւ հիմա էլ վերահսկում են Եղեգնաձոր-Երեւան ճանապարհը: Մենք պարտավոր ենք նախահարձակ գործողություններ կատարել»։
Նախիջեւանում իրավիճակը տագնապալի է, ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Այդ քանակի զորքը եւ զենքը, որ այնտեղ է հավաքված ինչի համար է, կարո՞ղ եք ասել: Եթե վաղը նրանք 60կմ-ի վրայից հարվածեն, ի՞նչ ենք անելու: Հնարավոր է երկրորդ ռազմաճակատը բացվի Սիրիայի կողքին: Նույնիսկ Ալիեւը դրա մասին հայտարարեց»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում