Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է հրթիռային նոր զորամասի բացման արարողությանը, որտեղ նրան են ներկայացրել բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական LORA հրթիռային համակարգերը, հաղորդում է haqqin.az-ը:
Հիշեցնենք, ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է Բելառուսից գնել 10 «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ադրբեջանի նախագահին ներկայացրել են նաև իսրայելական արտադրության LORA օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ: LORA-ն կարող է օգտագործվել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային բազավորման, ենթակառուցվածքների տարրեր (կապի հանգույցներ, էլեկտրակայաններ և այլն) խոցելու համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ