Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 19 և 16 պոլիկլինիկաների տնօրենները կոռուպցիոն գործողություններ են իրականացրել. Խաժակյան

Հունիս 11,2018 14:41

Տարիներ շարունակ քաղաքապետարանը կամ չի իմացել այդ խնդրի մասին, կամ աչք է փակել։ Այսքան ժամանակ թիվ 19 և 16 պոլիկլինկաների տնօրեններն իրականացրել են կոռուպցիոն գործողություններ, չարաշահել պաշտոնեական դիրքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ԵԼՔ» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա նշեց, որ թիվ 16 պոլիկլինիկայում օրինակ գրանցված են եղել իրականում գոյություն չունեցած աշխատողներ. «Նրանց համար գումարներ են դուրս գրվել ու հայտնվել տնօրենների գրպանում։ Բացի այդ, աշխատակիցների արձակուրդների համար նախատեսված գումարները ևս ուղղվել են տնօրենին»:

Դավիթ Խաժակյանի խոսքով, եթե այդ գումարները հավասարապես բաժանվեին աշխատակիցներին, ապա վերջիններիս աշխատավարձը կբարձրանար։ Հիշեցնենք, որ պոլիկլինիկաների աշխատակիցներն ահազանգել էին աշխատավարձերից պահումների մասին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930