Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշ թե շուտ ազատ եմ արձակվելու. Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց

Հունիս 11,2018 14:30

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարան ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը վերաքննիչ բողոքի քննությունը։ Դատարանը որոշումը կհրապարակի հունիսի 13-ին, 14:00-ին։ Նիստի ավարտին Սեֆիլյանը լրագրողների հարցմանն ի պատասխան համոզմունք հայտնեց, որ ուշ թե շուտ ազատ է արձակվելու։

Նրա պաշտպաններ Տիգրան Եգորյանը եւ Տիգրան Հայրապետյանն էլ կարծիք հայտնեցին, որ վերաքննիչ դատարանը պետք ա արդարացման դատավճիռ կայացնի։ Հիշեցնենք, որ Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօր վերաքննիչ քրեական դատարանին միջնորդել էր մեղմացնել Ժիրայր Սեֆիլյանի պատիժը եւ նրա հանդեպ սահմանել յոթ տարվա ազատազրկում, մինչդեռ առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել էր 10.6 տարվա ազատազրկման։

Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք զինամթերք պահելու, ռազմավարական նշանակության շենք շինություններ զավթելու փորձի եւ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930