Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարան ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը վերաքննիչ բողոքի քննությունը։ Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց մեղմացնել Ժիրայր Սեֆիլյանի պատիժը եւ նրա հանդեպ սահմանել յոթ տարվա ազատազրկում։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել էր 10.6 տարվա ազատազրկման։
Ապա դատախազը միջնորդեց ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի պատիժը պայմանականորեն չկիրառել, ասել է, թե նա դատապարտված է լինելու, բայց գտնվելու է ազատության մեջ։
Հիշեցնենք, որ Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք զինամթերք պահելու, ռազմավարական նշանակության շենք շինություններ զավթելու փորձի եւ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։ Սաֆարյանն էլ, ինչպես եւ Սեֆիլյանը, մեղադրվում է նաև 2015թ.-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։ Վերաքննիչ բողոքով ամբաստանյալները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի նշյալ վճիռները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ