Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի գործողությունները դադարեցնելու կոչով դիմել էր արցախցիներին` այդուհանդերձ նախորդ շաբաթվա ավարտին «Լույս Արցախին» նախաձեռնության անդամները ևս մեկ ցույց իրականացրին: Նախ Ստեփանակերտում՝ նախագահական նստավայրի դիմաց, դաշտային հրամանատար Վահան Բադասյանն ընթերցեց Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող նամակը, հետո այն հանձնեցին պատասխանատուներին և հետագա գործողությունների վերաբերյալ փակ խորհրդակցություն անցկացրին արդեն Շուշիում:
Մեր նկարահանող խումբն այդ օրը գտնվում էր Արցախում և ներկայացնում ենք բացառիկ ռեպորտաժ ցույցի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև՝ հարցազրույցներ ակցիայի մասնակիցների և նախաձեռնող խմբի անդամների հետ:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Արցախ