Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ժամկետները խախտել են (ֆոտոշարք)

Հունիս 11,2018 12:06

2016թ. սեպտեմբերից սկսվել է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի նորոգումը: Մինչ այժմ ճանապարհի վերականգնման աշխատանքներ կատարվել են այդ ճանապարհի Վանաձոր-Ձորագես հատվածում: Ճանապարհաշինական «Կապավոր», «Ճանապարհ», «Կամուրջին», «Դորլիդեր»,«Արարատ-ճանշին» եւ այլ կազմակերպությունների կողմից մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, սակայն տեղի է ունեցել ճանապարհի նշված հատվածները գործարկելու պայմանագրային ժամկետների խախտում, այդ ժամկետների երկարաձգում: Տեսանք, որ ճանապարհի մի քանի հատվածներում ճանապարհաշինարարները քանդում-նորոգում էին նոր սարքած ասֆալտե ծածկը:

Ճանապարհի եզրին տեղադրված ցուցանակում նշված է, որ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պատվիրատվությամբ 2016թ. օգոստոսի 30-ին մեկնարկած հիմնանորոգումը կապալառու կազմակերպություններ «Ճանապարհ» ՍՊԸ-ն եւ «Կամուրջշին» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը պետք է ավարտեն 2018թ. փետրվարի 28-ին: Հետո ցուցանակի վրա աշխատանքների վերջնաժամկետի գրառման կապույտ ֆոնը ծածկելով՝ սեւով աշխատանքների ավարտման ժամկետի գրառումը դարձրել են 2018թ.սեպտեմբերի 30-ը:

Ավտոճանապարհի մեկ այլ հատվածում,որի կապալառուն «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն եւ «Դորլիդեր» ՍՊԸ ՀՁ-ն են, 2016թ. սեպտեմբերի 1-ին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների ավարտի ժամկետ է նշված 2018թ. մայիսի 1-ը: Մայիսի 1-ն անցյալ է, այդ հատվածում դեռ շատ աշխատանքներ կան կատարելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930